Tuesday, July 6, 2010

PKK-ի լեգենդ. Թուրքիայում քրդերի ցեղասպանություն չի լինի

News.am. 6-7-2010- Բրիտանական հեղինակավոր Times պարբերականին տված հարցազրույցում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդները, որոնք գտնվում են Իրաքի հյուսիսի թաքստոցներից մեկում, նախազգուշացրել են Թուրքիայի ողջ տարածքով լայնամասշտաբ հարձակումների մասին, որոնք հետեւելու են` ի պատասխան օդային գնդակոծումների: «Շատ թեժ է լինելու»,- հայտարարել է Սոզդար Ավեստան՝ PKK-ի 5 լեգենդար հրամանատարներից մեկը` խոսելով առաջիկա ամիսներին ռազմական զարգացումների մասին: «Պարտիզանական ջոկատներն ակտիվացել են ողջ Թուրքիայով մեկ: Մենք պատրաստվում ենք ակտիվորեն պաշտպանվել»,- նկատել է նա: Նա նաեւ մեղադրել է թուրքական կառավարությանը, որ վերջինս չի կարողանում քրդական հարցի խաղաղ լուծում գտնել՝ հավելելով, որ դրա փոխարեն ավելի մեծ բռնություն է ծնում։ «Թուրքերն անցել են քրդերի տոտալ ոչնչացմանը»,- ասել է Սոզդար Ավեստան եւ վստահեցրել, որ քրդերի գործողությունները միայն պատասխան են թուրքական հետապնդումների:

No comments: