Wednesday, July 21, 2010

Գտնվել է տիեզերքում կյանք սկզբնավորող մանրէն

«mail.ru»-ից տեղեկանում ենք, որ Ռիո-դե-Ժանեյրոյի գիտնականները հայտնաբերել են մի պարզագույն մանրէ, որը նրանք հռչակել են Երկրի վրա և տիեզերքում կենսաբանական էության ակունք։ Բրազիլացի գիտնականների խումբը գիտափորձերի շարք է անցկացրել «դիենոկոկուս ռադիոդարանս» անունով հայտնի մանրէի նկատմամբ, ինչը նրանց հանգեցրել է այն եզրակացության, որ այդ օրգանիզմները «կենսաբանական էության սերմերն են». Հետազոտական խմբի ղեկավար Այվան Պոլինո-Լիման պատմել է, որ այդ մանրեներն ունեն ապրելու գործնականում անսահմանափակ հնարավորություններ։ Նրանք դիմացել են ռադիացիայի՝ մյուս կենսաբանական օրգանիզմների համար գործնականում մահաբեր չափաբաժնի, քիմիական անտանելի միջավայրի, ինչպես տաք, այնպես էլ ցուրտ ծայրահեղ ջերմաստիճանի, երկար ժամանակ մնացել վակուումում։

No comments: