Monday, August 16, 2010

2000 հուշարձանի պատասխանը ո՞վ պետք է տա

Aysor.am. 16-8-2010- 2002 եկեղեցի, վանք ունեինք մինչև 1915թ.-ը, այդ ամենի առյուծի բաժինը ոչ ևս է, այն 2000 հուշարձանի պատասխանը ո՞վ պետք է տա: Պետք է ավերեք այդ 2000-ը և 1 վերականգնեք, մենք էլ խորին շնորհակալությո՞ւն հայտնենք: Այսօր այս մասին խոսեց պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը` անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Բանախոսը նշեց, որ Թուրքիան չի ընդունում Հայոց Ցեղասպանությունը և ուզում է հայերին «երջանկացնել» սեպտեմբերի 19-ով, իսկ դա նման է, որ «մեկից խլել են իր տունը, տարիներ հետո մի կոնֆետ են տալիս, պահը նկարում և ասում` խոստովանիր, որ մեր մեջ հարաբերությունները լավ են»: Պատմաբանը շեշտեց, որ Ս. պատարագի մատուցման միջոցառումից Թուրքիան ունի իր հաշվին քաղաքական միավորներ գրանցելու խնդիր: Առաջին քաղաքական խնդիրը, ըստ պատմաբանի, այն է, որ Թուրքիան հասել է մի գծի, որտեղից մի քայլ է դեպի պարտությունը, վտանգը թուրքերը զգում են. պետք է Ամերկային ցույց տալ, որ 5-10 հազար հոգի եկել է մասնակցելու արարողությանը: Հաջորդ միավորը, ըստ Ռ. Թադևոսյանի, Թուրքիայի Եվրամիություն մտնելու «չարչրկված պրոցեսի» խնդիրն է, չորրորդ քաղաքական կողմը` արձանագրություններն են: Արձանագրությունները, որոնք ըստ նրա, Թուրքիայի կոմղից ի սկզբանե սառեցված էին և թուրքերն այժմ ուզում են ապակոնսերվացնել և կարևոր չէ, թե քաղաքական քայլ կանեն, սպորտային, թե՞ մշակութային: «Մոտենալ հակառակորդին որևէ ձևով, որևէ ձևն էլ Սուրբ Խաչն է, այլ կերպ ասած, եթե թուրքերին դուրս են գցում դռնից, մտնում են պատուհանից, պատուհանից են գցում` մտնում են օդանցքից»,- ընդգծեց պատմաբանը:

No comments: