Saturday, August 14, 2010

Կրկին մերժվեց թուրք հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանի ներման դիմումը

Tert.am. 13-8-2010- Կալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնաժողովը անցյալ հինգշաբթի դարձյալ մերժել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը: 1982թ. հունվարի 28-ին թուրք հյուպատոսին սպանելու համար Սասունյանը 28 տարի շարունակ պատիժ է կրում Կալիֆոռնիայի բանտում: Հանձնաժողովի նիստին Սասունյանի անունից հանդես է եկել իրավաբան Մարկ Գերագոսը: Քննարկմանը ներկա է եղել նաև Կալիֆոռնիայի գերագույն ատյանի նախկին գլխավոր դատավոր Արման Արաբյանը: Սասունյանի ներման դիմումի քննարկմանը մասնակցել է նաև Ամերիկայում գործող թուրքական կազմակերպությունների միացյալ մարմնի ներկայացուցիչը, որը նաև հայտարարություն է հանձնել ներման հանձնաժողովին:

No comments: