Tuesday, August 17, 2010

Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են վերացնել վիզային ռեժիմը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկու երկրների միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու հարցը։ Այդ մասին տեղեկություն է տարածել АзерТАдж պետական գործակալությունը։ «Վիզային հարցը լուծելու համար այն պետք է նաև Ադրբեջանում ներքին ընթացակարգեր անցնի։ Այն ևս մեկ անգամ պետք է քննարկվի երկրի ներսում։ Ինչպես հայտնի է, Թուրքիան գործնական քայլեր է ձեռնարկել թյուրքալեզու բոլոր երկրների հետ վիզային ռեժիմը միակողմանիորեն չեղյալ համարելու ուղղությամբ։ Մենք շատ շնորհակալ ենք այդ քայլի համար։ Հույս ունեմ, որ բոլոր ներքին ընթացակարգերն ավարտելուց հետո նման քայլ կձեռնարկի նաև Ադրբեջանը»,–ասել է Իլհամ Ալիևը։

No comments: