Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հաղորդում է, որ պաշտոնական պատասխան է ստացել Ռուսաստանի արտգործնախարարությունից Նովոռոսիյսկում գերեզմանաքարերի վնասման հետ կապված միջադեպի առնչությամբ։
Ըստ հաղորդագրության, «ՌԴ ներքին գործերի մարմինները հաստատել են, որ 2010թ. հուլիսի 23–24–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձանց կողմից 33 գերեզմանաքար է վնասվել, որոնցից 14–ը պատկանում էին հայկական, 19–ը՝ սլավոնական ծագում ունեցողներին»։ Դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել ՌԴ ՔՕ 244 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Հետագայում նման վանդալիզմը կանխելու համար գերեզմանատանը հարող շրջաններում ուժեղացված հսկողություն է իրականացվում։ ՌԴ ԱԳՆ պատասխանում նաև նշվում է, որ «կատարված հանցագործության ազգայնական երագնավորումը օբյեկտիվորեն չի հաստատվել»։
Միջոցառումներ են իրականացվում վանդալիզմի հետևան քները վերացնելու ուղղությամբ։
Tuesday, August 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment