Friday, August 6, 2010

Ահմեդ բեյը Ղարաբաղի հարցում « շատ օգտակար նախաձեռնություններ կձեռնարկի»

News.am. 6-8-2010- Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ղրղըզստանի ԱԳ նախարարՌուսլան Կազակբաեւը եւ Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը օգոստոսի 5-ին թուրքական Բոդրում քաղաքում ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել` Դավութօղլուի նախագահությամբ: Հաղորդում է TRT Russian-ը: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ասուլիսում հայտարարել է, որ իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ խնդիրը: «Թուրքիան միջազգային ասպարեզում բավականին հարգված պետություն է, ուստի ես հավատում եմ, որ Ահմեդ բեյը շատ օգտակար նախաձեռնություններ կձեռնարկի ԼՂ խնդրի կարգավորման հարցում»,- ասել է Մամեդյարովը: Հաղորդում է Trend-ը:

No comments: