Tert.am. 14-8-2010- Ադրբեջանցի միլիարդատեր գործարար, «Փալմալի Գրուփ» ընկերության սեփականատեր Մուբարիզ Մանսիմովը հայտարարել է, որ պատրաստ է գնել Ադրբեջանում ազգային հերոս հռչակված դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի մարմինը, եթե «հայկական կողմը վաճառի այն»: Այս մասին թուրքական Dogan («Դողան») գործակալությանը տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի գործարարը: Նա նաև ասել է, թե եթե պատերազմ սկսվի, ինքը կմեկնի ռազմաճակատ:
Նշենք, որ ադրբեջանցի գործարար Մուբարիզ Մանսիմովն առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս նման կտրուկ հայտարարություններով: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից հետո ադրբեջանցի միլիարդատերը հայտարարել էր, որ եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ինքը կդադարեցնի իր ընկերության գործունեությունը Թուրքիայում:
Ադրբեջանական կողմը պնդում է, թե հունիսի 18-ին Ադրբեջանից ԼՂՀ տարածք ներխուժած դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի մարմինը հայկական տարածքում է, բայց հայկական կողմը հայտարարել է, որ այն ոչ Հայաստանի, և ոչ էլ Արցախի տարածքում չէ:
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment