Saturday, August 14, 2010

Թուրք նախարար. Հայ-թուրքական փակ սահմանի միակ մեղավորը Հայաստանն է

News.am. 14-8-2010- Թուրքիայի արեւելքում գտնվող եւ Հայաստանի հետ սահմանակից Կարս ժամանած Թուրքիայի առողջապահության նախարարը զավեշտալի մեկնաբանությամբ է հանդես եկել հայ-թուրքական սահմանի փակ լինելու կապակցությամբ։ Թուրքական Medya73-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը, Կարսում, լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի հետ սահմանը փակ Կարսի համար, պատասխանել է. «Դուք գիտեք, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելու միակ մեղավորը Հայաստանն է։ Սահմանի բացման ուղղությամբ Թուրքիան շատ ջանքեր է գործադրել։ Հուսով եմ, որ Հայաստանը այդ ջանքերին կպատասխանի։ Հայաստանը պետք է ստանձնած պարտականությունները կատարի։Այն ժամանակ էլ սահմանների բացման հարցը օրակարգ կգա»-պատասխանել է թուրք նախարարը։ Նշենք, որ Կարսի բնակչությունը, բացառությամբ այնտեղ բնակվող ազերիների, կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այնինչ, Թուրքիայի առողջապահության նախարարը ցույց տվեց իր տեղեկացվածության ցածր աստիճանը կամ փորձեց ապատեղեկացնել Կարսի բնակչությանը։ Նա, երեւի տեղյակ չէ, որ Թուրքիան ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, ընդունել է առանց նախապայմանների բացել սահմանները եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, իսկ իր երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտելով «առանց նախապայմանների» սկզբունքը, հայտարարում է, թե առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, արձանագրությունները չեն վավերացվի։

No comments: