Saturday, August 14, 2010

Իսրայելում Հեյդար Ալիեւի հուշարձանը՝ ռուսալեզու հարբեցողների հավաքատեղի

News.am. 13-8-2010- Մայիսին իսրայելական Հադերե քաղաքում մեծ շուքով բացվեց պուրակը, որը կրում էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի անունը: Սակայն այժմ հուշատախտակը սեղան է դարձել «ռուս» հարբեցողների համար: Հադերեի փոխքաղաքապետ Ռոման Գիշերի խոսքով, ադրբեջանական կողմի խոստացված գումարները այդպես էլ չեն փոխանցվել քաղաքապետարանի հաշվին: Գիշերն ինքն է հայտնվել վատ վիճակում: Նա դեմ էր Ալիեւի անվան պուրակի ստեղծմանը եւ փորձել է կանխել այն: Ադրբեջանական պատվիրակության աղմկոտ հայտարարություններից ու պաշտոնական Բաքվի արձագանքից հետո, հուշատախտակը տեղադրվել է, բայց գումարներն այդպես էլ չեն փոխանցվում: Հադերեում հարց են տալիս, թե ո՞ւմ էր պետք այդ ողջ աղմուկը, եթե հուշատախտակն օգտագործում են միայն հարբելու համար:

No comments: