Monday, August 16, 2010

Գյուլը ժամանեց Բաքու

Օգոստոսի 16–ին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Ինչպես հայտնում է 1news.az–ը, Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Գյուլի պատվին պատվո պահակախումբ էր կանգնել։ Թուրքիայի նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձինք։ Ազգային հագուստ հագած երեխաները ծաղիկներ են նվիրել Գյուլին։ Օդանավակայանի VIP սրահում Թուրքիայի նախագահի ու Յաղուբ Էյուբովի միջև տեղի է ունեցել կարճատև արարողակարգային հանդիպում։

No comments: