Wednesday, October 20, 2010

Հեյդար Ալիևի արձանները 20 տարի անց կծածկեն ամբողջ երկրագունդը

Tert.am. 20-10-2010- Ազգային թերարժեքության բարդույթը բնութագրում է այսօրվա ադրբեջանական հասարակությունը։ Այդ բարդույթի արտացալումը երկրի ղեկավարությունն է և դրա վարած քաղաքականությունը։ Այսպիսի կարծիք ունի Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։
«Ի՞նչ է ազգային թերարժեքության բարդույթը։ Դա այն է, երբ ազգային թերարժեքության զգացումից ելնելով՝ փորձում են նմանակել և կրկնօրինակել այն էթնիկ հանրության երևույթները կամ ֆենոմենները, որի հետ գտնվում են, մեղմ ասած, մրցակցության մեջ, կոպիտ ասած՝ պատերազմական վիճակի մեջ», – այսօրվա ասուլիսին ասաց Դեմոյանը։
Որպես օրինակ նա նշեց Հայկական սփյուռքը և Ցեղասպանությունը։ «Ադրբեջանցիները ցանկանում են ստեղծել իրենց սփյուռքը, բացում են «ցեղասպանության» հուշարձաններ», – պարզաբանեց նա։
Ըստ պատմաբանի, այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը, լինելով արհեստականորեն ստեղծված և՛ ժողովուրդ, և՛ ազգ, փորձում է նոր միջոցներ գտնել տարբեր թրքախոս և իրանալեզու ցեղերից ստեղծված ազգին միասնական պահելու համար։
Դեմոյանը խորհուրդ տվեց նայել այս ամենին հոգեբանական տեսանկյունից։ «Ադրբեջանցիները ուզում են բարձրացնել ամենաբարձր դրոշը կամ 25 տարի անց Հեյդար Ալիևի արձաններով ծածկել աշխարհի բոլոր մայրաքաղաքները, ամբողջ երկնագունդը», – ասաց նա։

Նա հիշեցրեց, որ Ալիևի կիսանդրին արդեն բարձրացրել են աշխարհի ամենաբարձր լեռների գագաթներին։
«Այո, կիսանդրին տանում են Կիլիմանջարո, Ակոնգագուա, Տյանշան», – ասաց նա։
Պատմաբանը խոսեց նաև էթնոհեգեբանության մեջ օգտագործվող «մարկերներ» կամ «ցուցիչներ» եզրույթի մասին։ Պատմաբանի խոսքով՝ ադրբեջանցիները, փորձելով Հեյդար Ալիևին դարձնել սեփական ժառանգության գլխավոր դեմքը, գնում են Թուրքիայի ճանապարհով։
Այս համատեքստում նա բերեց Աթաթուրքի օրինակը։ «Այստեղ դասական ձևով երևում է «Մեկ ազգ, երկու պետություն» լոզունգը», – եզրափակեց նա։

No comments: