News.am. 21-10-2010- Վանում տուրիզմին, առեւտրին եւ արդյունաբերությանը նվիրված ցուցահանդեսին մասնակցելու եկած Թուրքիայի Քոջաելի նահանգից ժամանած գործարարների մոտ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն հայտարարել է, թե մինչեւ 1915-ը Վանում ավելի շատ հայ է ապրել, քան Երեւանում։
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Վանի նահանգապետը հյուրերին ներկայացրել է Վանի տուրիստական նշանակության պատմամշակութային արժեքները՝ նշելով, որ այդ ցանկում հայերի համար մեծ կարեւորություն է ներկայացնում Աղթամարի եկեղեցին եւ Վանի տարածքում գտնվող այլ հայկական եկեղեցիները։
«Մինչեւ 1915-ը Վանի բնակչության 40 տոկոսը կազմել են հայերը։ Այստեղ հոծ հայ բնակչություն է ապրել։ Այստեղ ավելի շատ հայ կար, քան Երեւանում։ Երեւանում էլ մահմեդականներ են ապրել»,-նշել է Վանի նահանգապետը։

No comments:
Post a Comment