Tert.am. 21-10-2010- Թուրքիա ներգաղթած հայաստանցիների երեխաներն սպասում են այն օրվան, թե երբ թուրքական իշխանությունները կկատարեն ուսումնական խնդիրները կարգավորելու խոստումը: Այս մասին գրում է թուրքական Hurriyet օրաթերթը, որն այս հարցի շուրջ զրուցել է Ստամբուլում հայ բողոքական եկեղեցու նկուղում գործող հայկական դպրոցի ուսուցչուհի Հերիքնազ Ավագյանի հետ:
«Հայտնի չէ, թե Ստամբուլում քանի հայ միգրանտ երեխա է ապրում, սակայն եկեղեցու նկուղային հարկում գործող դպրոցում, որտեղ ժամանակին ապրել է Հրանտ Դինքը, ուսանում է 70 աշակերտ:
«Մի կողմից փորձում են սովորել, իսկ մյուս կողմից սպասում, թե երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկատարի իրենց տված խոստումը»,- գրում է թուրքական պարբերականը` հիշեցնելով, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, կրթության նախարար Նիմեթ Չաբուքչուն Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին խոստացել էին կարգավորել նրանց կրթություն ստանալու խնդիրը:
2002թ. Հայաստանից Ստամբուլ ժամանած և թուրքաբնակ մի հայի հետ ամուսնանալով՝ կեցության իրավունք ստացած Հերիքնազ Ավագյանը մեկն է այն հինգ հայ կանանցից, ովքեր դասավանդում են երեխաներին նկուղային դպրոցում: Երևանում ստացել է բանասիրական կրթություն և երկար տարիներ զբաղվել մանկավարժությամբ:
«2003թ. ունեինք ընդամենը 7 աշակերտ, իսկ այսօր նրանց թիվը հասնում է 70-ի: Այն ժամանակ դիմել ենք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին և խնդրել ավելի ընդարձակ վայր տրամադրել դասերի կազմակերպման համար, սակայն ոչինչ չստացվեց: Իսկ այս տարածքը պատկանում է բողոքական եկեղեցուն: Կա օդաջեռուցիչ, սակայն ձմռանն այն չի կարողանում տաքացնել սենյակը: Երեխաները մրսում են»,- ասել է Հերիքնազ Ավագյանը:
Ընդգծելով, որ իրենց գրքեր են ուղարկում Հայաստանից, իսկ աշխատավարձ վճարում են աշակերտների ծնողները, հայ ուսուցչուհին ասել է.
«Բոլորն են տեղյակ մեր գործունեության մասին: Երբ վարչապետ Էրդողանը խոստումներ տվեց, շատ ուրախացանք: Սակայն մինչև օրս ոչ մի բան էլ չի եղել: Շատ կարևոր է, որ խոստումներն ի կատար ածվեն, և երեխաներն էլ դպրոց հաճախեն: Իսկ այն, որ այդ ամենի արդյունքում մենք անգործ կմնանք, ինձ համար երկրորդական է: Մեծ մարդիկ վիճում են, իսկ այդ ամենից տուժում են երեխաները»:
«Մեր դպրոցը կրում է «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի անունը, որովհետև այստեղ ժամանակին մնացել է Դինքը»,- ասել է Հերիքնազը:

No comments:
Post a Comment