Wednesday, October 20, 2010

Բրիտանացի նախարար. Ղարաբաղյան հակամարտությունը հարուցում է ԵՄ անհանգստությունը

News.am. 20-10-2010- Եվրոպան պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը՝ ղարաբաղյան խնդրի լուծման համար: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Դեվիդ Լիդինգթոնը՝ հոկտեմբերի 20-ին ելույթ ունենալով Ադրբեջանի լեզուների համալսարանում:
«Ղարաբաղյան հակամարտությունը հարուցում է ԵՄ լուրջ անհանգստությունը: Մենք կարող ենք ակտիվացնել համատեղ ջանքերը, որ աջակցենք հակամարտության կարգավորմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան եւ նրա գործընկերները շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ:
Ըստ նրա, Եվրոպային անհանգստացնում են նաեւ շփման գծում վերջին միջադեպերը: Նախարարը նշել է, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

No comments: