Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության տեղեկացմամբ` վերջերս հրավիրվել է ժողով քննարկելու Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու-Նախիջևան երկաթուղու նախագիծն ու գնահատելու բանապահպանական ռիսկի գործոնը: Կենսաբան Մեհմեդ Գյուլը հայտարարել է, որ ժողովում քննարկվել են երկաթգծի կառուցման ժամանակ շրջակա միջավայրին հասցվող վնասների նվազեցման հնարավորությունները:
«Ջիհան»ը գրում է, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարության երկաթգծերի, օդանավակայանների կառուցման գլխավոր վարչության կողմից նախատեսվում է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու-Նախիջևան երկաթգծի նախագիծն ավարտին հասցնել 2014 թվականին: Մոտ 600 միլիոն բյուջե ունեցող երգաթգիծը կապելու է Նախիջևանը Իրանին, Թուրքմենստանն ու Պակիստանը Թուրքիային, իսկ Թուրքիան` Եվրոպային: Նշենք , որ Հայդարփաշա-Կարս կայարաններն իրար կապող երկաթգիծը Հայաստանի սահմանին գտնվող Անիի ավերակների մոտով է անցնելու: Աշխատանքները մեկնարկելու են 2011 թվականին:

No comments:
Post a Comment