Thursday, October 7, 2010

Հայաստանը պահանջում է հայ փորձագետի մասնակցությունը սպանված հայ գերու դիակի

Հայաստանի խորհրդարանի խմբակցությունները՝ «Ժառանգության» նախաձեռնությամբ դիմել են միջազգային չորս կառույցների՝ պահանջելով, որ Հայաստանի կողմից ներկայացված փորձագետը մասնակցի Ադրբեջանում օրերս զոհված հայ պատանդ Մանվել Սարիբեկյանի դիակի փորձաքննությանը: Համապատասխան դիմումն ողարկվել է ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Եվրախորհրդին եւ ԵԱՀԿ-ին:
Մանվել Սարիբեկյանի դիակի փորձաքննությանը մասնակցելու են միջազգային փորձագետներ, որոնք պետք է պարզեն, թե, արդյոք, հայ պատանդը սպանվե՞լ է, թե՞ ինքնասպան եղել:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ադրբեջանական լրատվամիջոցների եւ պաշտպանության նախարարության կողմից «դիվերսանտ» որակված Մանվել Սարիբեկյանը, Բաքվից ստացվող լուրերի համաձայն, ինքնասպան է եղել: Ըստ հաղորդագրության՝ Մ. Սարիբեկյանի պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել:
Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծում: Ադրբեջանական ոկղմը նրան հայ դիվերսանտ էր որակել, իսկ ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպրտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն կատարելու համար պատրաստություն է անցել»: Այդ հոլովակը հայտնվել է նաեւ YouTube-ում:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Մանվել Սարիբեկյանը մոլորված հովիվ է եղել, իսկ նրան «որպես հայ դիվերսանտ ներկաայցնելու փորձերը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է»: ՊՆ-ն նշել էր նաեւ, որ տեսահոլովակի փորձաքնությամբ երեւում է, թե այն նկարվել է հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, հատուկ միջոցների կիրառմամբ:

No comments: