Thursday, October 7, 2010

ԿՆՇԵՆ ԷՋՄԻԱԾՆԻ 2695-ԱՄՅԱԿԸ

«ԱԶԳ», 07-10-2010- Պատմագիրների վկայությունների համաձայնՙ հոկտեմբերի 8-ին Մեսրոպ Մաշտոցը հայոց նորաստեղծ գրերը բերել է Էջմիածին: Ժողովուրդը Մաշտոցին դիմավորել է խանդավառությամբ եւ ողջույններով: Էջմիածին քաղաքի իշխանություններն էլ որոշել են հոկտեմբերի 8-ը նշել որպես քաղաքի օր: Արդեն ստեղծված սովորության համաձայնՙ քաղաքի տոնակատարությունները տեւում են երկու օր: Այսօր քաղաքի տարբեր թաղամասերում կկազմակերպվեն համերգային միջոցառումներ, իսկ Արագած թաղամասում կբացվի մանուկների համար նախատեսված խաղահրապարակ:
Հոկտեմբերի 8-ին Էջմիածնի եւ ԼՂՀ Հադրութ եւ Մարտակերտ քաղաքների միջեւ կկնքվի բարեկամության հուշագիր: Հիմնական միջոցառումները տեղի կունենան քաղաքի պուրակներում` կբացվեն Գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները, կկայանան սպորտային մարզաձեւերի ցուցադրություն եւ քաղաքի փողային նվագախմբի համերգը: Այնուհետեւ քաղաքային իշխանությունները կայցելեն Արցախի հերոսամարտին նվիրված հուշարձան: Քաղաքին նվիրված տոնակատարությունը կեզրափակվի Կոմիտասի անվան հրապարակում` համերգով եւ հրավառությամբ:

No comments: