Thursday, October 7, 2010

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հոկտեմբերի 6-ին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր Երեւանում են տարածաշրջանային այցի շրջանակներում: Համանախագահները Հանրապետության ղեկավարի հետ խոսել են ղարաբաղյան հակամարտության գոտում դաշտային գնահատման առաքելության ծրագրի մասին, ներկայացրել'Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները:
Համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման հաջորդ փուլում ուսում¬¬նասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները: Նրանք շեշտել են, որ նաև կօգտագործեն առաջին իսկ հնարավորությունը' Նախիջեւա¬նում այցելելու հիմնահատակ ավերված Ջուղայի գե¬րեզ¬մանոցը, որտեղ ոչնչացվել են հայկական տասնյակ հազարավոր հուշարձաններ' միջնադարյան եզակի խաչքարեր:
Նախագահ Սարգսյանը կարևորել է, որ ԵԱՀԿ դաշտային առաքելությունն իր աշխատանքի ավարտին պատրաստի օբյեկտիվ զեկույց:

No comments: