Thursday, October 7, 2010

Հակերները Ալի Բաբաջանին հաշվից 36 հազար դոլար են հանել

Aysor.am. 7-10-2010- Թուրքիայի պետնախարար, երկրի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը քիչ էր մնացել դառնար համակարգչային խաբեբաների` հակերների զոհը:
Finance.ua-ն` վկայակոչելով թուրքական Hurriyet թերթին, հաղորդում է, որ հակերները կոտրել են «Ալի Բաբաջան տեքստիլ» արդյունաբերական և առևտրական ընկերության բանկային հաշիվի կոդը, որը պատկանում է նրա ընտանիքին:
Ընդամենը երկու ժամվա ընթացքում հակերներին հաջողվել է հաշվից հանել 59 հազար թուրքական լիր (36 հազար դոլար):
Ընկերության գլխավոր հաշվապահը ժամանակին նկատել է և բանկին զգուշացրել կասկածելի գործարքների մասին, որոնք էլ կասեցվել են:

No comments: