Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցն արդեն լուծված է եւ մենք այլեւս հետդարձի ճանապարհ չունենք։ Հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Արցախ» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության Համլետ Հարությունյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը տարբեր մեռելածին հանձնաժողովներով եւ գաղափարներով փորձում է նոր ընթացք տալ խնդրին՝ այն պահելով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ «Սակայն բոլոր առաջադեմ մարդկանց հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ մաս չի կազմել այդ կեղծ պետությանը։ Արցախի ժողովուրդն ընտրել է ազգերի ինքնորոշման ուղին, այն դեպքում, երբ Ադրբեջանը շեշտն անընդհատ դնում է տարածքային ամբողջականության վրա։ Այդպես է, պատմություն չունեցող ժողովուրդները միշտ այս կամ այն փաստաթղթի վրա են հիմնվում»,- նշեց «Արցախ» հայրենակցական միության նախագահը։
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի հնարավոր ստեղծման թեմային՝ նա նշեց, որ եթե այն օբյեկտիվ լինի, ապա պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ «Այնուամենայնիվ չեմ կարծում, որ ենթահանձնաժողովի ստեղծումը կարող է այս կամ այն կերպ փոխել այսօր գոյություն ունեցող իրականությունը»,- ամփոփեց պատգամավորը։
Նշենք, որ ԵԽԽՎ 34 պատգամավորներ կոչ են արել ակտիվացնել այդ ենթահաձնաժողովի աշխատանքները:

No comments:
Post a Comment