Thursday, October 21, 2010

Թուրք նախարարի լեզուն` գերմանական դրոշի գույներով

Panorama.am. 21-10-2010- Գերմանիայում թուրքական ծագումով առաջին նախարար Այգյուլ Օզքանը այդ երկրում ներգաղթյալների գերմաներեն սովորելը խրախուսելու համար հետաքրքիր մի միջոցի է դիմել:
Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի տեղեկացմամբ` Օզքանն իր լեզուն ներկել է գերմանական պետության դրոշի գույներով և հանդես եկել գերմաներեն լավ սովորելու հրապարակային կոչով` ուղղված ներգաղթյալ օտարերկրացիներին:
Գերմանիայի ինտեգրացիա հիմնադրամի նախաձեռնած գերմաներեն լեզվի այդ արշավին մասնակցել է նաև հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

No comments: