Tert.am. 21-10-2010- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներողություն է խնդրել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի ազգությամբ թուրք խաղացող Մեսութ Օզիլի ձեռքը սեղմելու համար: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
Օրեր առաջ, երբ Բեռլինում Գերմանիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով ջախջախիչ պարտության էր մատնել Թուրքիայի հավաքականին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խաղից հետո մտել էր հանդերձարան և, շնորհավորելով ֆուտբոլիստներին փայլուն խաղի համար, սեղմել ազգությամբ թուրք խաղացող Մեսութ Օզիլի ձեռքը, ով խաղի ժամանակ խփել էր երկրորդ գոլը:
Տեղի ունեցածը մեծապես անհանգստացրել էր Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Թեո Զվանզինգերին, ով գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Մերկելը ֆուտբոլը որպես քաղաքական գործիք է փորձում օգտագործել, և պահանջել էր, որ Գերմանիայի կանցլերը ներողություն խնդրի իր քայլի համար:
Զվանզինգերի այդ հայտարարությունից հետո գերմանական մամուլը տեղեկություն է տարածել այն մասին, թե Մերկելը զանգահարել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և ներողություն խնդրել:
Սակայն Մերկելի գրասենյակի տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կողմերի միջև ծագած խնդիրը հարթելու առնչությամբ տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի զգացվել:

No comments:
Post a Comment