Thursday, October 7, 2010

Նռան հյութն ընդդեմ քաղցկեղի ու ծերության

Panorama.am. 7-10-2010- Նռան հյութի բացառիկ հատկությունները բացահայտել են Էդինբուրգի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները։
Նրանց կարծիքով` նռան հյութը նպաստում է մարդու առողջության պահպանմանը։ Հյութի հաճախակի օգտագործումը կարող է կանխել քաղցկեղի առաջացումը, այն օգտակար է նաև մարդու մարմնի կազմվածի տարիքային փոփոխությունների դեմ պայքարում։
Գիտնականները պարզել են նաև, որ հյութաբուժության այս տեսակից օգտվողներից ավելի քան 90%-ի մոտ զգալի իջնում է նաև արյան ճնշումը, ինչն էլ իր հեթին նվազեցնում է սրտային նոպաների, ինսուլտի և երիկային հիվանդությունների առաջացման հավանականությունը։

No comments: