Thursday, October 7, 2010

Շվեյցարիա-Հայաստան Ընկերակցության նախագահը հէրքում

Ի գիտություն հայկական լրատվամիջոցների (Հայաստանում և Սփյուռքում)

Վերջին շաբաթվա ընթացքում, Շվեյցարիայի Դաշնության Բարձրագույն Դատարանի վճռի շուրջ (որոշում 6B_297/2010, ընդունված` 16.09.2010) հայկական որոշ լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե որոշման հետ կապված դատը երեք թուրք քաղաքացիների դեմ բացել է Շվեյցարիա-Հայաստան Ընկերակցությունը, մասնավորապես` ներքոստոգագրյալ անձս:
Սույն հաղորդագրությամբ ցանկանում են հստակ կերպով հերքել այդ լուրը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը: Ճիշտ է, որ Վինթերթուր քաղաքի ընդհանուր դատախազությունը հայց է ներկայացրել Թրքական բանվորական կուսակցության երեկ անդամների դեմ (Ալի Մերչան և ուրիշներ): Սակայն դա ոչ թե մեր կատարած քայլերի հետևանք է, այլ այն հանգամանքի, որ Շվեյցարիայում Ցեղասպանության հերքումը քրեական հանցանք է: Հետևաբար, դատական գործը պետք է բացի ինքը` գլխավոր դատախազը:
Ճիշտ է` 2007թ. Դողու Փերինչեքի դեմ վճիռը կայացվեց մեր կազմակերպության և անձամբ իմ կողմից բացված հայցի արդյունքում: Սակայն դա տեղի ունեցավ, քանի որ Վո կանտոնի քրեական կոդը Ցյուրիխի կանտոնի քրեական կոդից տարբերվում էր:

Սրանք տարբեր դեպքեր են:
Այս ամենն ունի, սակայն, կարևոր իմաստ: Հայոց Ցեղասպանության ժխտումը Շվեյցարիայում այլևս պետք չունի քաղաքացիների կողմից հետապնդման: Լինելով պաշտոնական ոճիր` հանրային ժխտողական որևէ արտահայտություն արդեն հետապնդվելու է անմիջապես տվյալ կանտոնի ընդհանուր դատախազության կողմից: Սա նշանակում է, որ 2007թ.-ին Բարձրագույն դատարանից որդեգրված որոշումը տալիս է հետևողական օրենսդրական պտուղներ:

Խնդրում եմ այս հերքումն անմիջապես հրապարակել` ճշտման նպատակով:

Շնորհակալությամբ`
Բեռն, 6-ը հոկտեմբերի 2010թ.

Սարգիս Շահինյան
Շվեյցարիա-Հայաստան Ընկերակցության նախագահ

No comments: