News.am. 21-10-2010- Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բաց չի թողնում հնարավորությունը բոլորին հիշեցնել իր երկրի չեղած ռազմական հզորության մասին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի կատարում խոշորագույն ընկերությունների առջեւ ստանձնած ֆինանսական պարտավորությունները:
Դեպքն այնքան աղաղակող է եղել, որ դրա մասին խոստովանել է անգամ հանրապետության դատական համակարգը:
Բաքվի տեղական տնտեսական դատարանում ավարտվել է Pioneer ընկերության՝ պաշտպանության նախարարության դեմ ներկայացված հայցի քննությունը: Դատարանը բավարարել է գերատեսչության դեմ հայցը: Ընկերությունը էլեկտրոնային սարքավորումներ է առաքել, սակայն պաշտպանության նախարարությունը չի կատարել իր պարտավորությունները: Հայցում նշված է, որ պարտքը հասնում է մոտ 100 հազար մանաթի (120 հազար դոլար):

No comments:
Post a Comment