«Լրագիր» 21-10-2010- Հոկտեմբերի 19-ին կայացավ Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Ռոման Գյուլբանդյանի հանդիպումը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ադրբեջանահայ փախստականների միջազգային բանակցություններից դուրս մնալու հանգամանքները և պատճառները:
Հանդիպմանն անդրադարձ եղավ Ադրբեջանում 1988-91 թվականներին հայերի դեմ իրականացրած ցեղասպանությանը: Շեշտվեց, որ ի տարբերություն այլ երկրներում իրականացրած ցեղասպանության, Ադրբեջանում նրա իրականացմանը մասնակցել է ազգաբնակչության ստվար զանգվածը, որը մինչ օրս էլ մնում է ցեղասպան ամբոխային հոգեբանության կրող: Ամբոխի գլուխ է անցել և այժմ նրան պարբերաբար հայերի նկատմամբ ագրեսիայի ազդակներ է հաղորդում գործող վարչակազմը, որի խղճին են մնում հայ-ադրբեջանական սահմանի մերօրյա զոհերը, Նախիջևանում ու Ադրբեջանի այլ վայրերում պատմամշակութային կոթողների ավերումը: Ադրբեջանահայերը պատրաստ են կազմակերպվել ու այդ նպատակովհրավիրելու են Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումար, որը հիմք կդնի բնօրրանի հատվածում`ազատագրված տարածքներում լիարժեք կյանքի կազմակերպմանը:
Կուսակցության առաջնորդը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու և համագործակցելու ադրբեջանահայության հետ նրանց առաջ ծառացած խնդիրները լուծելու համար:
Նույն օրը կազմկոմիտեի անդամները հանդիպում ունեցան նաև “Գլոսսա” իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ,որտեղ ևս տեղի ունեցավ հարցի շուրջ քննարկումներ: Գլոսսա ԻՀԿ անդամները ողջունելով նախաձեռնությունը պատրաստակամություն հայտնեցին ոչ միայն աջակցել այլ նաև ակտիվ մասնակցություն ցուցաբերել կազմկոմիտեի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են Ադրբեջանահայերի կազմկոմիտեից:

No comments:
Post a Comment