Շտապենք պատասխանել' բոլորին, բացի հայերից: Ընդ որում ՀՀ ներկա կառավարությանը, դատելով հանգամանքից, թե ինչով է նա զբաղված այսօր, պետք է դիտարկել բոլորի եւ ոչ թե հայերի թվում: Այս մասին գրում ենք ցավով, քանզի այդ կառավարությունը նույնիսկ չի ուզում տեսնել անընդհատ աճող արտագաղթը եւ որպես ներգաղթի միակ ու անփոխարինելի ծրագիր է ընդունել Սփյուռքի նախարարության «Արի տուն»-ը, որն, ինչպես պարզվեց վերջերս, մտադիր է նույնիսկ արտահանել Արցախ ու այդ կերպ ապահովել հայերի մեծ ներկայություն Արցախում: Ասում ենք ներկայություն,, քանի որ «Արի տուն»-ը ավելի քան ճանաչողական ու զբոսաշրժային ծրագիր է, քան հայրենադարձություն կամ ներգաղթ, որ այսօր օդի ու ջրի նման անհրաժեշտ է մեզ:
Ամեն անգամ, երբ խոսվում է արտագաղթի մասին եւ սպառնալից թվեր են ներկայացվում, հեռուստացույցի էկրանին հայտնվում է մի բարի քեռի (միգրացիոն ծառայությունից) եւ, որպես «Զվարթնոց» օդակայանի տեղեկատու, վարժ տոնով մեզ բացատրում, որ դա այնքան էլ այդպես չէ, եւ, ահա, այս ու այս ժամանակահատվածում Հայաստանից հեռացել է այսքան, իսկ Հայաստան է եկել այսքան ուղևոր: Մեր կարծիքով' սա նույնպես Ահարոն Ադիբեկյանի պես մի ծառայություն է, որ բարբառում է այն, ինչ իրեն հայրենի կառավարությունն է թելադրում, որովհետև մարդկանց արտահոսքի եւ ներհոսքի հարաբերակցությունը ուղիղ համեմատական է կառավարության աշխատանքին, իսկ այդ աշխատանքն, ըստ մեզ, հօգուտ հայի ու հայության չէ առհասարակ: Շատերն ասում են' կառավարությունն այս ուղղությամբ չի աշխատում: Համամիտ չեմ: Լավ էլ աշխատում է: Ընդ որում բոլոր ուղղություններով, բայց, կրկնում եմ, ոչ հօգուտ Հայաստանի ու հայության:
ՀՀ կառավարությունը մեր այս շատ պատասխանատու հայտարարությունը որևէ կերպ հերքել չի կարող: Բացատրեմ ինչու: Բանն այն է, որ ՀՀ կառավարությանը հարկ վճարողները մենք ենք' հայերս, ավելի ճիշտ' հայաստանցիներս, իսկ մեր կառավարությունը, փոխանակ թեթևացնելու այդ հարկերը, օրեցօր նոր հնարքներ է մոգոնում հարկային բեռը ծանրացնելու ուղղությամբ: Սա, արդյոք, վկայո՞ւմ է այն մասին, որ մեր' նախկինում վճարած հարկերը ծառայել են իրենց նպատակին եւ երկիրն առաջընթաց է ունեցել: Իսկ երկրի առաջընթացը, եթե նման բան այնուամենայնիվ եղել է, չի՞ ենթադրում, արդյոք, որ բիզնեսի նոր ճյուղեր ու նոր հարկատու աղբյուրներ են ավելացել եւ այդ հանգամանքը չպիտի՞ նպաստեր, որ մյուսների հարկային բեռը թեթևանար: Մեր կառավարության պարագայում այս տրամաբանությունը չի գործում, հետևաբար, մեր կառավարությունը չի կարող պնդել, որ ինքը Հայաստանի ու հայության կառավարություն է: Պարզապես այն մի քանի հոգու կառավարություն է եւ այդ մի քանի հոգու շահերին է ծառայում միայն: Այլ լեզվով ասած' մեր կառավարությունն իր վարած տնտեսական քաղաքականությամբ նպաստում է, որ մարդիկ, առավելապես փոքր ու միջին բիզնես ունեցողները, իրենց փրկությունը տեսնեն Հայաստանի սահմաններից դուրս:
Նորից գանք հոդվածի վերնագրին ու այդ հարցին մեր տված պատասխանին: Որպեսզի Հայաստանը վերջնականապես դատարկվի, անհրաժեշտ են քաղաքական ու տնտեսական բնույթի տարբեր նախադրյալներ: Ճիշտ նույնպիսի նախադրյալներ, միայն թե հակառակ նշանով, անհրաժեշտ են, որպեսզի Հայաստանն ու Արցախը բնակչության ներգաղթ ունենան: Հիմա եկեք մի հայացք գցենք Հայաստանի եւ Արցախի վրա' հասկանալու, թե նշված նախադրյալներից որը եւ ինչպիսի նշանով է առկա մեզանում: Պատերազմի սպառնալիք, շրջափակված վիճակ, ներքաղաքական աննորմալ գզվռտոց, անտանելի թանկություն, բիզնես հեռանկարի բացակայություն, ծայրահեղ աղքատություն մեծամասնության շրջանում եւ կապիտալի կուտակում առանձին անհատների ձեռքում: Ահա սրանք են այն նախադրյալները, որ առկա են մեզ մոտ, եւ մենք, առանց խղճի խայթ զգալու, մեր ազգակիցներին ասում ենք. «Արի տուն»: Գա' ի՞նչ անի մեր ազգակիցը: Այո, կգա, կտեսնի իր հայրենիքը եւ հետ կգնա: Բայց ոչ ավելին: Ո՞վ է լինելու այն խենթը, որ գա Հայաստան' ՀՀ կառավարության լծի տակ ճողվածք ստանալու: Ո՞ր գործարարը կգա այստեղ' տարիներով գոյացրած գումարները ՀՀ կառավարության պարազիտ հիմնարկություններին ու պատժիչ ջոկատներին նվիրաբերելու համար: Ճիշտ է, գտնվել ու դեռ գտնվում են հերոս սփյուռքահայեր, որոնց պարագայում շրջափակումն ու պատերազմի վտանգը, ՀՀ կառավարությունն ու նրա հարկային քաղաքականությունը էական դերակատարություն չունեն, բայց նրանք անհատներ են, իսկ գնացողները' տասնյակ հազարավորներ:
Օրեր առաջ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից մի շատ մեղմ թիվ հրապարակվեց, թե իրենց է դիմել 4800 մարդ' ՌԴ մարզերի զարգացման ծրագրով Ռուսաստանի Ալթայի երկրամաս մեկնելու խնդրանքով: «Մի՞թե դա թիվ է Հայաստանի նման երկրի համար»,- հարցնում էր դեսպանատան աշխատակցուհին: Այսօր Հայաստանում եթե մեկը 4800 աշխատատեղ բացի, նրան ազգային հերոսի կոչում կտան: Մեր Կառավարությունը, սակայն, ամենայն հավանականությամբ, բավարարվում է ռուսներից շնորհակալություն հայտնելով, որովհետև 4800 մարդ միանգամից դադարում է գործազուրկ համարվելուց: Բայց ի՞նչ է դառնում այդ 4800 մարդը: Լավագույն դեպքում պետական խոպանչի, իսկ վատագույն դեպքում' Հայաստանից հեռացած հերթական խմբաքանակ: Դրան պետք է ավելացնել անշուշտ ընտանիքի անդամներին, այսինքն այդ թիվը պետք է բազմապատկել առնվազն 4-ով ու կստացվի, որ մոտ 20 հազար մարդ օրինական ճանապարհով լքում է Հայաստանը: Քսան հազարը նո՞ւյնպես թիվ չէ Հայաստանի նման երկրի համար' հարցնում ենք: Հետևաբար էլ իր ինչի վրա է երևակայում ՀՀ կառավարությունը, երբ հարևան երկրներն արդեն ոչ թե ուղողների որսով են զբաղված, այլ բիրիքով մարդ են արտահանում մեր երկրից:
Ռուսների հետ թև-թևի տված' ամերիկացիներն էլ նույն գործի վրա են' «Գրին քարտ» են խաղարկում: Սրանց փորացավն էլ նույնն է' ինչքան քիչ մարդ մնա Հայաստանում, այնքան լավ' իրենց ու իրենց ծրագրերի համար: Հարցն այստեղ այն չէ, որ ռուսները եւ ամերիկացիները մեզ էլ են մարդատեղ դրել ու ներառել իրենց ծրագրերում: Հարցն այն է, թե ինչու են հայերը գլխապատառ դիմում այդ ծրագրերին, ո՞վ է հայաստանցիներին մղում օտարության եւ ո՞վ է աջակցում օտարների այդ ծրագրի իրականացմանը: Ո՞րիշ էլ ո՞վ, եթե ոչ ՀՀ կառավարությունը, քանզի հենց նրա հավանությամբ են ձևախեղվում ու տրամաբանությունից զրկվում բազմաթիվ օրենքներ, հենց նրա հեղինակությամբ են նոր ու հակահայ օրենքներ հայտնվում խորհրդարանում: Սա դեռ մեր կառավարության աշխատանքի երևացող մասն է միայն: Իսկ չերևացողն ընդհանրապես խայտառակություն է: Շատերը ռիսկի չեն դիմում, չեն բարձրաձայնում, վախենում են պարզապես խոսել այդ մասին: Ինչ բերին տոնավաճառների գլխին, ինչ են բերում ամեն օր խեղճուկրակ կրպակավաճառների գլխին: Փողոցային առևտրի արգելման անվան տակ գալիս ու իր կրպակի առջև պաղպաղակի սառնարան դրած մարդուց լրացուցիչ փող են ուզում, գիշերն աշխատեց' գիշերվա համար էլ առանձին են ուզում: Մրգավաճառին ստիպում են ապրանքը ներսում միայն պահել, բայց եթե փող տա' կարող է եւ մայթը գրավել: Մի խեղճ տատիկի, որ իր ծառից մի դույլ խնձոր է հավաքել եւ ուզում է այն վաճառելով հաց գնել, համարյա ձերբակալում են, քշում շքամուտքերը: Սա դեռ այսպես կոչված առևտրի բնագավառում: Իսկ արդյունաբերության ու գյուղատնտեսության մե՞ջ: ՀՀ կառավարությունը հասավ այն բանին, որ լոլիկի ավելցուկ ունեցող երկիրը դարձավ լոլիկ ներկրող երկիր, ծխախոտ եւ օղի արտահանող երկիրը հայտնվեց ծխախոտի եւ օղու արտադրությունը դադարեցնելու շեմին: Ամեն ինչ պետք է միայն ներկրովի լինի, ոչ մի աջակցություն տեղական արտադրողին չպետք է լինի, ոչ մի նոր աշխատատեղ չպետք է բացվի: Թվում է հենց այս աշխատաոճն է որդեգրել ՀՀ կառավարությունը եւ դա մի պարզ պատճառով, քազի այլ բացատրություն չկա, որ դատարկի Հայաստանը հայերից: Բայց, կներեք, ամեն մի հայ էլ հասկանում է, թե ում է պետք դատարկ Հայաստանը: Այո, բոլորին, բացի հայերից:
Էդիկ Անդրեասյան

No comments:
Post a Comment