News.am. 21-10-2010- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումները պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու հավելել. «Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել: Հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ եւ լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի եւ միջազգային հանրության համատեղ ջանքերով»: Այս մասին նա խոսել է անդրադառնալով հարցին, թե, արդյոք, Հայաստանը միանո՞ւմ է Իրանի դեմ պատժամիջոցներին:
«Իրանի հետ մենք ունենք դինամիկ զարգացող հարաբերություններ, լավ տնտեսական համագործակցություն, իրականացրել եւ շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր, հատկապես `էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում: Տեղի են ունենում ակտիվ շփումներ, փոխայցելություններ. վերջերս ես գտնվում էի Իրանում, ներկայումս պատրաստում ենք Հայաստանի վարչապետի այցելությունը Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի Խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանին»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

No comments:
Post a Comment