Tert.am. 20-10-2010- Հայաստանում երբևէ չի եղել և չի կարող լինել այլատյացություն: Այս մասին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի նկատմամբ իրականացված վանդալիզմի դրսևորումը։
Լրագրողների «ինչպե՞ս եք վերաբերվում վանդալիզմին» հարցին նա պատասխանել է. «Իսկ ինչպես կարող է որևէ հայ վերաբերվել Հայ և Հրեա ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պղծմանը: Հայաստանում երբևէ չի եղել և չի կարող լինել այլատյացություն: Մենք, որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, շատ լավ ենք հասկանում դրա վտանգավորությունը:
Անկախ նրանից, դա հոգեկան խանգարման արդյունք է, թե հանցավոր միտում, այն առաջին հերթին ուղղված է մեր ժողովրդի արժեհամակարգի և շահերի դեմ»:

No comments:
Post a Comment