«ԱԶԳ», 21-10-2010 - Հարցազրույց Բեռլինի «Ֆրայ» համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Վոլֆգանգ Վիպպերմանի հետ, որը զբաղվում է ֆաշիզմի, ազգայնականության հարցերով
- Ձեր կարծիքով, այսօր Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունները շա՞տ դժվարություններ ունեն:
- Ազգային փոքրամասնությունները Թուրքիայում ոչ միայն «դժվարություններ» ունեն, այլեւ ճնշման տակ են գտնվում, ինչը, սակայն, տարբեր դրսեւորումներ է ստանում: Դեռեւս փոքրաթիվ հայեր ու հույներ են «միայն» խտրականության ենթարկվում: Փոխարենը քրդերն են հետապնդվում` կապված PKK-ի դեմ մղվող ահաբեկչական պայքարի հետ: Վերջին շրջանում զգացվում է նաեւ թուրքական իշխանության անբարյացկամությունը հրեաների հանդեպ:
- Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը` կապված Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու հարցի հետ:
- Կոնկրետ Սուրբ Խաչի մասին չեմ կարող ասել, սակայն առավել քան ցավալի է հայկական մյուս եկեղեցիների ու գերեզմանատների վիճակը, որոնք պղծվել են եւ շարունակում են պղծվել: Այս երեւույթն արժանի է սուր քննադատության: Բացի այդ, պետք է հայերին իրավունք տալ, որ նրանք կարողանան հոգ տանել գերեզմանոցներին եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող հուշարձաններ կառուցեն:
- Ի՞նչ եք կարծում, այսօր Թուրքիայում ակտիվանո՞ւմ են ազգայնական շարժումները, եւ արդյո՞ք դրանք Թուրքիայի իսլամականացման դրսեւորումներից են:
- Այսօրվա Թուրքիայում, քեմալականների օրինակով, մարդատյաց ու կրոնատյաց ազգայնականությունն անաստված մի միություն է կազմել նույն կրոնատյաց ու քսենոֆոբիական իսլամականության հետ: Դա դրսեւորվում է ոչ միայն քրիստոնյաների, այլեւ այլ դավանանք ունեցողների, մասնավորապես` հրեաների նկատմամբ, ինչն, ի դեպ, ավելի հաճախակի է դարձել: Թուրքական կառավարությունը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկնում hակասիոնիստական ու հակասեմական անցանկալի հայտարարություններով:
- Թուրքիան ամեն կերպ ձգտում է անդամակցել Եվրամիությանը: Արդյո՞ք այս հարցերն ըստ արժանվույն դրված են Թուրքիա-ԵՄ բանակցությունների սեղանին:
- Եվրոմիությունը կարող է եւ պետք է քննադատի ազգային փոքրամասնությունների ճնշումն ու, նախեւառաջ, հակասեմականությունը Թուրքիայում, սակայն Եվրոմիությունը պետք է շարունակի Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները:
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

No comments:
Post a Comment