Thursday, October 21, 2010

Երեւանը վատ է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մի քանի ձեւակերպումներին

News.am. 20-10-2010- «Ես վատ եմ վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ օգտագործված «Ստեփանակերտ/Խանքենդի» ձեւակերպմանը»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ հակամարտությունից հետո փոփոխված աշխարհագրական տեղաննունների օգտագործումը ճիշտ ուղի չէ: Այդուհանդերձ, Նալբանդյանը նշել է, որ ԵԱՀԿ ձեւաչափում այդ ձեւակերպումն օգտագործվում է արդեն երկար տարիներ:
Նույնն, ըստ նրա, վերաբերում է նաեւ «օկուպացված տարածքներ» ձեւակերպմանը, թեեւ այն, նախարարի պնդմամբ, վերջին ժամանակներս ավելի հազվադեպ է օգտագործվում, քան վերջին տարիներին: «Այս հարցում կա էվոլյուցիա, թեեւ ժամանակ առ ժամանակ այդ ձեւակերպումը սպրդում է»,- ընդգծել է Նալբանդյանը:

No comments: