Thursday, October 7, 2010

Հայաստանում կստեղծվի այլընտրանքային մեջլիս

Tert.am. 7-10-2010- Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե ադրբեջանահայերի համայնքը իրենց խնդիրների լուծման համար դիմել է ՄԱԿ-ի փախստականների կոմիտեին, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
«Եթե մեր խնդիրները չլուծվեն, մենք կկազմենք ադրբեջանահայերի այլընտրանքային մեջլիս, այլընտրանքային կառավարություն և նախագահ կընտրենք, որպեսզի աշխարհը հաշվի նստի նաև ադրբեջանահայերի իրավունքների հետ»,- հայտարարեց Գրիգորի Այվազյանը:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը նշեց, որ նման նախադեպեր կան, երբ որևէ երկրում այլ երկրների քաղաքացիները ստեղծել են այլընտրանքային կառավարություն` սեփական հիմնախնդիրները ներկայացնելու համար:

No comments: