Հայ Արիական Միաբանությունն իր տարակուսանքն է հայտնում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի Երեւանում ասված այն անգրագետ արտահայտության համար, թե ինքը չգի¬տի "ինչ է Ջա¬վախ¬քը, որ նման վայր Վրաս¬տա¬նի քար¬տե¬զի վրա չկա…":
Սա վրացական հերթական սադրանքն է ջավախահայության եւ առհասարակ հայության նկատմամբ, որից այնքան էլ չենք զարմանում, սակայն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ոչ համարժեք կեցվածքն ու պատասխանի բացակայությունը իրոք մտահոգիչ է: Սեփական տանը թույլ տալ անարգելու մեր հայրենիքի մի հատվածը` անթույլատրելի եւ ողորմելի կեցվածք է:
Վերջերս Թբիլիսին եւ Բաքուն հաճախակի են խոսում երկու երկրների համադաշնության ստեղծման մասին, ուստի այսպիսի անպատասխանատու հայտարարություններին պետք է տեղում եւ շատ կտրուկ պատասխաններ տրվեն: ՀՀ ԱԳ նախարարը պետք է կամ կոպտորեն ընդհատեր ասուլիսը, որում հնչեց Վրաստանի ԱԳ նախարարի անգրագիտությունը, կամ պետք է հիշեցներ, թե ի’նչ է Ջավախքը, ի’նչ է Հայաստանը եւ երբ եւ ի’նչ ձեւով է առաջացել Վրաստանը, որն արդեն իսկ արդարացի բաժանման գործընթացում է` երբ Վրաստան կոչված տարածքից իրենց պատմական հողերով անկախացան Աբխազիան եւ Հարավային Օսիան, անկախանալու հեռանկարն ունեն Ջավախքն ու Աջարիան եւ էլի տարածքներ:
Հայ Արիական Միաբանությունը ՀՀ իշխանություններին զգուշացնում է, որ այսպիսի "հարեւանասիրական ու բարեկամական" դրսեւորումները նոր վտանգի առջեւ կկանգնեցնեն հայությանը, այս անգամ` Ջավախքի եւ վրացահայության հարցում:

No comments:
Post a Comment