Friday, November 26, 2010

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնում ստացվել է 20 միլիոն դոլարի խոստում

News.am 26-11-2010- Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա 12-ժամյա հեռուստամարաթոնը: Այս տարի աստացվել է բարեգործության 20 միլիոն 862 հազար 733 դոլարի խոստում:
13-րդ հեռուստամարաթոնի կարգախոսն էր «Ջուրը կյանք է»: 12 ժամ այն հեռարձակվեց Հ1, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», հեռուստաընկերությունների, նաեւ Լոս Անջելեսի հայկական հեռուստաալիքի եթերում:
2010թ. հեռուստամարաթոնի հիմնական խնդիրն է Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի կառուցման ֆինանսավորումը եւ Հայաստանի Հանրապետության գյուղերի զարգացման ծրագիրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Մոսկվայում կայացած բարեգործական ճաշի ժամանակ Ռուսաստանի հայ գործարարները խոստացան հիմնադրամին տրամադրել 8 միլիոն դոլար, իսկ Փարիզում անցկացված համաեվրոպական հեռուստամարաթոնում հավաքվել էր 1,3 միլիոն դոլար:
Անցած տարվա հեռուստամարաթոնում հանգանակվել էր 15 միլիոն 875 հազար դոլար, որն ուղղվել է Շուշիի ենթակառուցվածքային զարգացմանը:

No comments: