Monday, November 15, 2010

«Վեցնյակի» եւ Իրանի միջեւ բանակցությունները կայանալու են դեկտեմբերի 5-ին

News.am 15-11-2010- Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը «վեցնյակի» անունից ընդունել է Իրանի առաջարկը՝ հանդիպում անցկացնել դեկտեմբերի 5-ին:
Նա, սակայն, մերժել է Թեհրանի առաջարկը Ստամբուլում հանդիպում անցկացնելու վերաբերյալ՝ փոխարենն առաջարկելով Ժնեւը կամ Վիեննան: Այսկերպ, հանդիպման մասին հարցը վերջնականապես չի լուծվել եւ այժմ վերջին խոսքը պատկանում է Իրանին:
Նշենք, որ առայժմ հստակ չէ,թե ինչ հարցեր են քննարկվելու այդ բանակցություններում:Ըստ Էշթոնի ձերակերպման, խոսքը գնալու է «ատոմային խնդիրների եւ այլ թեմաների մասին»: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, սակայն, հայտարարել է, թե ԻՐանը մտադիր չէ քննարկել իր ատոմային գործունեությունը «վեցնյակի» հետ:

No comments: