Tert.am. 15-11-2010- Սոչիում չեն կանգնեցնի զորավար Անդրանիկի արձանը: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է Սոչիում ադրբեջանական համայնքի ղեկավար Ջամիլ Ալիևը:
«Ես տեղեկացրել եմ Սոչիի տեղական ինքնակառավարման մարմիններին, որ անթույլատրելի է կանգնեցնել այդ բանդիտի արձանը, ով թափել է անմեղ բնակչության արյունը, ողջ-ողջ այրել է երեխաների, կանանց և տարեցների: Դրանից բացի, նշել եմ, որ նման քայլը հարված կհասցնի Սոչիի համբավին և ադրբեջանական կողմի հետ հարաբերություններին»,- ասել է Ալիևը` ավելացնելով.
«Արդյունքում Սոչիի պաշտոնական ներկայացուցիչները վստահեցրել են մեզ, որ կուսումնասիրեն այդ պատմության մանրամասները և թույլ չեն տա տեղադրել Անդրանիկի արձանը: Այդ առնչությամբ կայացվելիք որոշումը կհրապարակվի առաջիկա օրերին»:
Նշենք, որ այն բանից հետո, երբ որոշում էր կայացվել Անդրանիկ Օզանյանի արձանը տեղադրել Սոչիի Լազարևի շրջանում, տեղի ադրբեջանցիները մեծ աղմուկ էին բարձրացրել, իրենց մտահոգությունն էին հայտնել նաև թուրքերը:
Տեղի հայերը, սակայն, պնդում են, որ չեն հրաժարվի իրենց մտադրությունից և կկանգնեցնեն Անդրանիկի արձանը։

No comments:
Post a Comment