Monday, November 15, 2010

Ա.Մելիքյան.Մոսկվան Ադրբեջանին տարածքներ է հանձնում

Aysor.am. 15-11-2010- Ռուսաստանն այսօր ձգտում է կարգավորել Ղարաբաղյան հիմնախնդիրը` տարածքներ հանձնելով Ադրբեջանին, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Այսօր Ռուսաստանը հայտարարում է, որ հայկական կողմը պետք է վերադարձնի Ադրբեջանի տարածքները, բայց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելով: Սա կարևոր մի հանգրվան է, քանի որ նախորդ տարիներում Ռուսաստանն այսքան հստակ և միանշանակ դրա մասին չեր ասել»,- ասաց բանախոսը:
Ըստ Ա.Մելիքյանի`Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետ մեկտեղ Մոսկվան հայկական կողմի համար նաև երաշխինքներ է նախատեսում:
«Բայց ամբողջ խնդիրն այն է, որ տարածքները հանձնելու միջոցով Ռուսաստանը ներկայիս Ադրբեջանից չի կարող ստանալ անհրաժեշտ և բավարար երաշխիքներ` նույնիսկ սեփական ներակայությունն այդ երկրում հաստատելու և պահպանելու տեսանկյունից», - հավելեց Ա.Մելիքյանը:
Նրա կարծիքով` տարածքներ հանձնելու հետ կապված խոսակցությունները կմնան զուտ խոսակցություններ, եթե «չվերականգնվի նախկին Խորհրդային միության ձևաչափը կամ համանման մի նոր միություն չստեղծվի»:
«Սա է իրողությունը, և փաստ է, որ այս ուղղությամբ այսօր մեծ աշխատանք է տարվում, և հայկական կողմերն անհրաժեշտ նախաձեռնողականություն չունեն»,-եզրափակեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:

No comments: