Tuesday, November 2, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՊԱՎԻՆՈՒՄ Է ՆԱՏՕ-ԻՆ

«Լրագիր» Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Չինաստանում հայտարարել է, որ իր երկիրն իր անվտանգության համակարգը կառուցելու հարցում պետք է ապավինի ՆԱՏՕ-ին: Ընդ որում, Թուրքիան առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք դեռեւս չեն բարձրաձայնվում:
Միեւնույն ժամանակ Մոսկվա է գալիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը: “Ինչ վերաբերում է հարցին այն մասին, չկա արդյոք մեզ մոտ զգացում, որ ՆԱՏՕ-ում Ռուսաստանը շարունակում է ընկալվել որպես թշնամի, ապա մեզ մոտ չկա այդպիսի ընկալում, եւ մենք ակնկալում ենք, որ ռազմավարական հայեցակարգը, որը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը պետք է ընդունի նոյեմբերի 20-ին, այդ հարցին կտա աներկբա պատասխան”, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Բարակ Օբաման ծրագրում է Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկել ՌԴ եւ ԱՄՆ հարաբերության զարգացման հարցը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նախագահները կհանդիպեն նոյեմբերի 11-12-ին Կորեայում կայանալիք “քսանյակի” գագաթնաժողովում: Նոյեմբերի 14-ին Մեդվեդեւն ու Օբաման կանցկացնեն հերթական երկկողմ հանդիպումը:
Իսկ բառացիորեն նախորդ շաբաթվա վերջում ամերիկյան եւ ռուսական հատուկ ծառայությունները Աֆղանստանում իրականացրին պատմության մեջ առաջին հակաթմրաբիզնեսային օպերացիան:

No comments: