
«Մեր ազգն էլ, մեր պետությունն էլ, Ղարաբաղն էլ թավագլոր գնում են դեպի կործանում: Մեր խնդիրն է դա կանխել, ուրիշ խնդիր չունենք: Մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար: Խնդրեմ, եթե կան մարդիկ, որոնք ուզում են օգնել, ավելի ուժեղացնել` թող գան, օգնեն: Մենք միայն շնորհակալ կլինենք»: ասել է ընդդիմության առաջնորդը:
Անդրադառնալով փաստին, որ ընդդիմության հանրահավաքներին մասնկցող մարդկանց թիվը նվազել է, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է. «Թող նվազի: Ես վստահ եմ` մեր խնդիրն է պահել այս ջահը, պահել ակտիվը, որը չի կոտրվում, չի նվազում: Աշխարհում, ընդհանրապես, զանգվածները քաղաքականությանը մասնակցում են ընտրությունից ընտրություն: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հրաշք է: Աշխարհի ոչ մի երկրում այդպիսի բան չկա, որ ընտրությունից 2-2,5 տարի հետո ժողովուրդը, այո, թեկուզ նվազած` էլի գա իր պահանջներին տեր կանգնի»:
Հայաստանի առաջին նախագահը վստահեցրել է, որ անհրաժեշտության պահին համակիրների բանակը կգա եւ շատ ավելի մեծ կլինի, քան 2008 թվականին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լ. Տեր-Պետրոսյանը վստահություն էր հայտնել, որ մոտ ապագայում ազատ կարձակվեն անազատության մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր գործիչները, եւ որ Եվրախորհուրդը ուժեղացնելու է ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա: Դրանից մի քանի օր անց, փաստորեն կալանավայրից ազատ արձակվեց ՀՀՇ կուսակցության Լոռու կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանը: Այս առթիվ շնորհավորելով Աշոտ Մանուկյանին ու նրա ընտանիքին` Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հայտարարել է, որ իրենց գաղափարակիրների ազատումը կալանավայրերից կշարունակվի:
No comments:
Post a Comment