Tert.am.15-11-2010- Իրանը պատրաստ է ժողովրդավարության հաստատման հարցում Եվրոպայի հետ կիսել «իր փորձն և չափանիշները»։ Այս մասին, ինչպես հայտնում է Fars գործակալությունը, այսօր ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։
Անդրադառնալով Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում ընթացող բողոքի ակցիաներին, Ահմադինեժադն ասել է, որ եկել է ժամանակը, երբ քաղաքական առաջնորդները պետք է լսեն իրենց ժողովուրդներին։
«Արևմտյան առաջնորդներին անհրաժեշտ է ապահովել արդարադատություն, այլ ոչ թե բռնություն կիրառել սեփական ժողովրդի դեմ և արհամարհել նրա պահանջները։ Իրանը պատրաստ է այդ երկրների հետ կիսել իր փորձը՝ ներկա քաղաքական փակուղուց դուրս գալու համար»,– ասել է Իրանի նախագահը։

No comments:
Post a Comment