Tert.am. 15-11-2010- Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ:
Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկրների ղեկավարները բարձր են գնահատել պաշտպանության բանակի մարտավարական զորավարարժությունները՝ ընդգծելով, որ դա մեկ անգամ ևս փաստում է, որ հայկական կողմերն արդյունավետորեն պահպանում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում:
Անդրադառնալով տնտեսական ոլորտում փոխգործակցությանը՝ երկուստեք կարևորվել է դրա շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։

No comments:
Post a Comment