News.am. 15-11-2010- Նոյեմբերի 15-ին կկայանա Ռուսաստանի Պետդումայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության նիստը։ «Վեդոմոստի» թերթը, վկայակոչելով Ռուսաստանի նախագահի աշխատակազմի եւ Պետդումայի իր աղբյուրներին, հայտնում է, որ այս նիստի ընթացքում կարող է բարձրացվել Կոնստանտին Զատուլինի՝ Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ երկրների եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հեռացնելու հարց:
Պաշտոնի իջեցման պատճառը կարող են լինել Զատուլինի կոնֆլիկտները բարեկամ հանրապետությունների իշխանությունների հետ, նշում է պարբերականը։
Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերին Զատուլինը քննադատությամբ էր հանդես եկել «Ռեգիոնների կուսակցության» հասցեին՝ Ղրիմում տեղի ուենցած ընտրությունների ընթացքում կողմ արտահայտվելով Սերգեյ Ցիկովի «Ռուսսկոյե եդինստվո» կուսակցությանը։
Մարտին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում, երբ Զատուլինը որպես դիտորդ մեկնել էր այնտեղ, նրան անցանկալի անձ էին հայտարարել նաեւ Ադրբեջանի իշխանությունները:
Նրա կոնֆլիկտայնությունը դուր չի եկել ոչ նախագահի աշխատակազմում, ոչ ԱԳՆ-ում, ոչ էլ Դումայի հանձնաժողովում, ասել է աղբյուրը։
Բացի այդ, Զատուլինը Լուժկովի թիմի հին անդամ է եւ հրաժարականից հետո հրապարակայնորեն գովել էր Մոսկվայի նախկին քաղաքապետին։

No comments:
Post a Comment