«ԱԶԳ», 05-11-2010- Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի վարած քաղաքականությունը, մասնավորապես Ալիեւի` Արցախի հայկականությանը առնչվող հայտարարությունները ավելի են բացահայտում ադրբեջանական հանրույթի վարքային ինքնապաշտպանական դրսեւորումները: Պետք է ասել, որ ինքնապաշտպանական մեխանիզմներն անմիջապես առնչվում են անձի, տվյալ պարագայում նաեւ էթնիկական հանրույթի այնպիսի բացասական հոգեբանական վիճակին, որը ստեղծվում է նրա այս կամ այն պահանջմունքի բավարարման անհնարինության պատճառով: Պաշտպանական մեխանիզմների բնորոշ առանձնահատկություններից մեկը իրականության աղճատումն ու կեղծումն է, եւ որքան ուժեղ է անձի մշակած պաշտպանական ռազմավարությունը, այնքան հաղթահարելի են ներքին կոնֆլիկտները:
Արցախյան պատերազմն ապացուցեց, որ սեփական պատմությանն ու նախնիներին նույնացվելու երեւույթը հոգեբանական այն հենքն էր, որը կռեց ռազմական հաղթանակ: Այստեղ արժե հիշատակել ամերիկյան մարդաբան Ժորժ Դեւոսին, որը ազգային նույնացումը դիտում էր որպես կողմնորոշում դեպի անցյալ: Այս մեխանիզմն արդեն չի կարող գործել պատմություն եւ նախնիներ չունեցող Ադրբեջանի պարագայում: Դրա համար հոգեբանական հակառակ պատկերն է հնագույն պատմություն ու ավանդույթներ չունեցող ադրբեջանցիների մեջ, որոնց խմբային-ազգային նույնացման կայունության բացակայությունը, թերեւս, ռազմական պարտության պատճառներից մեկը կարելի է համարել:
Խմբային եւ անհատական ինքնապաշտպանության հիմքում ընկած է հոգեբանական նույնացումը սեփական խմբի հետ: Ես-ի ինքնապաշտպանությունն այստեղ արտահայտվում է հետեւյալ կերպ. մենք-ի մաս կազմող ես-ը ավելի պաշտպանված է ու անվտանգ: Հենց այստեղ, սրանում է խմբակենտրոնության պաշտպանական դերը: Վեհացնելով սեփական խումբը եւ դրական հատկանիշներ վերագրելով նրանՙ անձը վեհացնում է նաեւ սեփական ես-ը, քանի որ վերջինս ընդհանրական մենք-ի մասնիկն է: Այսպիսով, սեփական խմբի հետ հոգեբանական նույնացումը պաշտպանում է ես-ը` ուժեղացնելով այն:
Նախկին ԼՂԻՄ-ի նկատմամբ կիրառված եւ այսօր էլ Ադրբեջանիՙ ղարաբաղյան խնդրի կարգավորման նկատմամբ մշակված ագրեսիվ-հարձակողական դիրքորոշումը բնական եւ հոգեբանորեն միակ ճիշտ վիճակն է մի ժողովրդի համար (իմաՙ Ադրբեջանի), որը դեռեւս գտնվում է ձեւավորման փուլում: Այստեղ է, որ թերարժեքության բարդույթը մղում է տարաբնույթ ինքնապաշտպանական մեխանիզմների ախտաբանական աշխատանքի:
Քաղաքականության մեջ դրսեւորվող հասունության հիմքում ընկած է ազգային հասունությունը, ինչն իրենց վրա կրում են տվյալ ազգի ներկայացուցիչները: Հեյդար Ալիեւի վարած քաղաքականությունը, մասնավորապես վերջին ժամանակներում հնչած ելույթները խոր հոգեբանական հիմքեր ունեն: Այստեղ հատկապես կարելի է խոսել խմբային ազգային ֆրուստրացվածության մասին, որի մեջ հայտնված ադրբեջանցի թուրքերի վարքային ստերեոտիպերի պաշտպանական գործառույթն առավել ակտիվորեն է այսօր գործում: Սա է վկայում նրանց ագրեսիվությամբ հագեցած տեղեկատվական պատերազմը: Պատերազմում չդրսեւորված կենսական ակտիվությունը փոխհատուցվեց տեղեկատվական պատերազմով, որի հիմքում նորից ակտիվորեն գործող պաշտպանական մեխանիզմներն են: Հայերին դիտելով որպես ծայրահեղականների ու ահաբեկիչների` ադրբեջանցիներն արտամղում են արցախյան շարժման պատմական, սոցիալական ու ազգային տեսանկյունը: Այստեղ է, որ հոգեբանական մեծ ակտիվությամբ սկսում են գործել վերագրման ու պրոյեկտելու պաշտպանական մեխանիզմները: Ադրբեջանի պատմաբանները ջանքեր չեն խնայում «ապացուցելու» Արցախի պատմական հուշարձանների աղվանական լինելու «փաստերը»:
Սուտը, որպես հոգեբանական ներգործության միջոց, ադրբեջանցիները կիրառել եւ կիրառում են մարդկանց գիտակցությունը կառավարելու մղումներից ելնելով: Սա ցանկալի քաղաքական արդյունքներ ստանալու այն պրագմատիկ սկզբունքն է, որի հիմքում ընկած է հոգեբանական ինքնապաշտպանությունը, տվյալ դեպքումՙ սեփական խմբին մշակութային արժեքներ արարելու ունակության վերագրման ճանապարհով: Հոգեբանական ախտաբանական ինքնապաշտպանությունն է ընդգծված նաեւ նրանց` Արցախի ժողովրդի Հայաստանի հետ էթնիկական ընդհանրություն չունենալու մասին առաջադրած անհեթեթ հավաստիացումների մեջ: Ադրբեջանի գործի դրած ագրեսիվ ազգային մեխանիզմների ակտիվ աշխատանքի արդյունք են այսօր Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնցում առհասարակ կասկածի տակ է դրվում հայկականության գործոնը:
Ազգային պատկանելության ու ազգային մենք-ի զգացում ադրբեջանցիներին ի սկզբանե բնորոշ չի եղել: Նրանց ուշադրության կենտրոնում սոսկ մանր կենցաղային խնդիրներ էին: Էթնիկական ինքնորոշման հարցը ծագեց շատ ավելի ուշ, որին ամեն կերպ նպաստում էին Մոսկվայի իշխանությունները: Ազգային պատկանելության գաղափարախոսություն չունեցող այս եկվորներն էթնիկական տեսակետից խայտաբղետ էին. նրանց մեջ էին թալիշներ, թաթեր, լեռնային հրեաներ, ուդիներ, մահմեդականացված վրացիներ եւ այլն: Ադրբեջանցիների մեջ բացակայում էր էթնիկական պատկանելության զգացումը, ինչը խոսում էր էթնիկական տարբերակման այնպիսի գործոնների բացակայության մասին, ինչպիսիք էին պատմական հիշողությունը, հետեւապես հուզական ուժեղ կապի բացակայությունը անցյալի հետ, նախնիների մասին ավանդույթները, ազգային ու պրոֆեսիոնալ մշակույթը եւ այլ արժեքներ: Եվ նույնացման համապարփակ պահանջմունքը, որը մարդուն մղում է աուտենտիկ (իսկական, վավերական) սոցիալական ստատուսի որոնման, չէր կարող ստանալ իր լիարժեք բավարարումը: Ադրբեջանցին չուներ եւ չէր կարող ունենալ էթնիկական ինքնագիտակցության կարեւորագույն տարրերից մեկըՙ նախնիների վարքային էտալոնը: Փաստորեն ադրբեջանցիները գտնվում են իրենց էթնոգենեզի նախնական շրջանում: Եթե խոսքը էթնոգենեզի զարգացման սկզբնական փուլի մասին է, ապա խոսք չի կարող լինել ազգային բնավորության, առավել եւս նրա հասունության չափանիշների մասին: Քաղաքականության մեջ զգացմունքները եւ ցանկությունները հսկելու ընդունակության բացակայությունը խոսում է էթնիկական տվյալ հանրույթի բնավորության մանկամտության մասին: Քաղաքականության մեջ տհասությունն արտահայտվում է նաեւ հոգեբանական մի երեւույթի ձեւով, որն ազգային հոգեբանության մեջ կոչվում է «կամակոր կին» (Ա. Նալչաջյան): Ազգային այս բարդույթ ունեցողները բարի վերաբերմունք եւ զիջումներ են պահանջում, ստիպում գերագնահատել իրենց նշանակությունը: «Կամակոր կնոջ» բարդույթը եւս ակտիվորեն գործում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի վարած քաղաքականության մեջ: Նախապայմանների առաջադրումը ասվածի վառ օրինակն է:
Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ ակնհայտ է նաեւ իրականության զգացման թուլությունը, որը եւս համարվում է տհասության նշան: Ցավոք, հոգեբանական տհասության այս նշանն ակնհայտորեն դրսեւորվում է ադրբեջանական գիտական հանրույթում, որտեղ ստեղծագործող գիտնականների գործունեության դրդապատճառներն, ըստ էության, ախտահարված են: Իսկ ախտահարված դրդապատճառը սկզբունքայնորեն չի կարող չանդրադառնալ ստեղծագործողի իմացական կառույցի վրա: Եվ այստեղ ծնվում է հոգեբանական ախտահարվածության մեկ այլ երեւույթ` հիվանդագին ինքնավեհացումը, որի արդյունքում Ադրբեջանը առասպելներ է ստեղծում իր մասին: Ինքնավեհացումն ընդհանրապես իր նորմալ չափերի մեջ արտահայտվում է գրեթե բոլոր ազգերի գրականության ու պատմության մեջ, սակայն Ադրբեջանի պարագայում դա այլ նկարագիր է ստանում:
«Ազգ» բառն ու հասկացությունը իրենց մեջ չունեն ոչ մի այլ հիմք, բացի հոգեւորից, որն իրացվում է ազգային էպոսների, ավանդույթների ու լեգենդների ձեւով, եւ էթնիկական պատկանելությունը ինքդ քո վրա ուշադրություն դարձնելու եւ ընդգծվելու, էթնիկականությամբ սեփական արժեքը մեծացնելու միջոց է: Լիարժեք էթնիկական նույնացման բացակայությունը ադրբեջանաբնակ թուրքերի գիտակցական ու ենթագիտակցական դիրքորոշումներում ապահովության ու պաշտպանության որոնումներն առավել ակնհայտ էր դարձնում, ինչի արդյունքում թե՛ խմբային եւ թե՛ անհատական մակարդակներում ակտիվորեն գործում են հոգեբանական պաշտպանական մեխանիզմների ենթատեքստեր պարունակող տնտեսական, տարածքային, ռազմավարական ու կրթամշակութային ծրագրված գործողությունները: Սա ռացիոնալ էթնիկական ինքնապաշտպանություն է:
Այնուհանդերձ Ադրբեջանի` Արցախի հայերի հետ կոնֆլիկտը ունեցավ իր դրական գործառույթը. ադրբեջանցիների խմբային-էթնիկական ինքնագիտակցությունը սկսեց ձեւավորվել, եւ ուժեղացավ նրանց խմբային մենք-ը, չնայած այս գործընթացները տեղի են ունենում միջէթնիկական կարծրատիպացման էսկալացիայով, որտեղ սեփական խմբին վերագրվում են գրեթե բացառապես դրական որակներ, իսկ հակառակորդներին` հայերին, հուզականորեն հագեցած ու ինտենսիվ հետերոստերեոտիպեր` բացահայտ ագրեսիվ ու վարկաբեկող բովանդակությամբ:
ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ, հոգեբան

No comments:
Post a Comment