Monday, November 15, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ

2010թ. նոյեմբերի 12-ին պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Հա-յաստանի Հանրապետության արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը այցելեց Հայոց մարդասիրական ճեմարան` հանդիպելու ճեմարանի սաների, ուսուցիչների, պաշտոնեության և համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը տեղի ունեցավ ճեմարանի դահլիճում, որտեղ Մարդասիրա-կանի սաները երգեցին և արտասանեցին: Այնուհետև Հնդկահայոց հոգևոր հո-վիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը բարի գալուստ մաղթեց նախարարին`ի մասնավորի ասելով. «Ձերդ գերազանցություն տիար Նալբանդյան, Ձեր ոգեշունչ ներկայությամբ մենք զգում ենք, պիտի ասեի տեսնում ենք պանդուխտ ու Բիբլիական Արա-րատի սեգ հայացքը: Ձեր ոգեշունչ ներկայությամբ լսում ենք Սուրբ Էջմիածնի հավերժական զանգերի ղողանջը, Ձեր ոգեշունչ ներկայությամբ զգում ենք քա-ռագագաթ Արագածի զով քամին ու կապուտակ Սևանի հովացնող կոհակնե-րը»:
Ապա Հայր Սուրբը բեմ հրավիրեց նախարար Էդուարդ Նալբանդյանին: Հարգարժան նախարարը խոսեց հայ-հնդկական հարաբերությունների և իր պաշտոնական հանդիպումների մասին, և պատասխանեց ճեմարանականնե-րի հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Արցախին ու հայ-թուր-քական հարաբերություններին: Պարոն Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց ճեմարանականներին առ այն, որ վերջիններս քաջատեղյակ էին ազ-գային հարցերին:
Կալկաթայից մեկնելուց առաջ Հայր Խորենը եկեղեցու վարչության ատենա-պետի և ավագ անդամների ուղեկցությամբ Էդուարդ Նալբանդյանին և նրա տիկնոջը առաջնորդեց Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցի, ուր նախարարը և նրա շքախումբը հաղորդակից դարձան հնդկահայոց 300-ամյա Սուրբ Նազարեթ ե-կեղեցու հոգևոր և ազգային հարուստ արժեքներին:
ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

No comments: