Thursday, December 2, 2010

Թուրքիայի նախագահ . «Կովկասի ներակայիս իրավիճակը ոչ մեկի շահերից չի բխում»

Panorama.am. 2-12-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Աստանայում «Ռոյթերս» գործակալության հետ զրույցում իր դիտարկումներն է արել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ` հայտարարելով, թե Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ստեղծված սերտ հարաբերություններն առաջընթաց են արձանագրել ԼՂ կարգավորման հարցում:
«Ռուսաստանի հետ Թուրքիան առաջատար դեր է տանում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված փորձերում», - ասել է Գյուլն ու հավելել, թե խնդրի առնչությամբ նա Աստանայում զրուցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Նույնիսկ այն պարագայում, որ ներկայումս առանձնակի առաջընթաց չի արձանագրվել, որոշակի դրական քայլեր իրականացվում են», - ասել է Թուրքիայի նախագահը ու կրկնել ծեծված թեզն այն մասին, որ «կուլիսների հետևում լուռ, սակայն նպատակասլաց դիվանագիտություն է ընթանու»:
«Ես անկեղծ հավատում եմ, որ Կովկասի ներակայիս իրավիճակը ոչ մեկի շահերից չի բխում», - ընդգծել է Գյուլը:

No comments: