Thursday, December 2, 2010

Գյուլը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել է թուրքի

7or.am. 2-12-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել է թուրք դիվանագետ Էրսին Էրչինի թեկնածությունը։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ Էրսին Էրչինը 2009թ. ի վեր Բրազիլիայում Անկարայի արտակարգ և լիազոր դեսպանն է, ինչպես նաև՝ Թուրքիայի նախագահի՝ Եվրոպայի անվտանգության հարցերով խորհրդականը։ Նա վերջին 30 տարիների ընթացքում ակտիվորեն զբաղվել է դիվանագիտությամբ՝ Թուրքիան ներկայացնելով ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում:

No comments: