Friday, January 21, 2011

Կանխատեսող մոդելի մշակման համար օգտագործվել են 150 երկրների բաց տեղեկատվական աղբյուրները:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ “ՔԱՐՏԵԶԸ”
«Լրագիր» 21-1-2011- Ամերիկյան Կանզաս Համալսարանի երկու պրոֆեսորները և Նյու Յորքում բնակվող նրանց գործընկերը նոր մոդել են մշակել, որի շնորհիվ նրանք փորձում են կանխատեսել գալիք տարիներին տարբեր երկներում հնարավոր քաղաքացիական ընդվզումներն ու ազգամիջյան բախումները: Այդ մասին գրում է Epress.am-ը, հղում անելով newsroomamerica.com կայքին:
Համաձայն փորձագետների` քաղաքական զարգացումները կանխատեսող նոր մոդելը ճշգրիտ կերպով կարող է կանխագուշակել, թե գալիք 5 տարիների ընթացքում որ երկրներում ժողովրդի կողմից քաղաքացիական ընդվզումներ կլինեն իրենց կառավարությունների դեմ:
Կանզասի Համալսարանի քաղաքագիտության դասախոս Սեմ Բելը մշակել է այս նոր մոդելը Ամանդա Մերդիի, ով նույնպես հանդիսանում է նույն համալսարանի քաղաքագիտության դասախոս, և Բինգհամթոն Համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Քինգրանելիի հետ: Մոդելը մշակվել է Բաց Նորարարական ընկերության համար:

Այս նույն մոդելի շնորհիվ, մասնավորապես, քաղաքագետները կանխատեսել են Թունիսի քաղաքական զարգացումները, որոնք արդեն իրականություն են դարձել:

«Հետաքրքիրն այն է, որ մեր մոդելը քաղաքական ընդհարումներ է կանխատեսում ոչ միայն այնպիսի պետություններում, ինչպիսիք են Հոնդուրասը և Իրանը, այն նաև արևմտյան քաղաքակրթություններում,- ասել է Մերդին: Օրինակ, մեր մոդելը քաղաքացիական ընդվզումներ էր ակնկալում Իռլանդիայում, ինչի ականատեսը եղանք Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի պատճառով»:


Համաձայն նոր մոդելի` 2011-2014 թվականների ընթացքում քաղաքացիական բախումներ ու ընդվզումներ սպասվող երկրների ցուցակը հետևյալն է`

1. Իրան 2. Շրի Լանկա 3.Ռուսաստան 4. Վրաստան 5. Իսրայել 6. Թուրքիա 7. Բուրունդի 8. Չադ 9. Հոնդուրաս 10. Չեխիա 11. Չինաստան 12. Իտալիա 13. Կոլումբիա 14. Ուկրաինա 15. Ինդոնեզիա 16. Մալայզիա 17. Հորդանան 18. Մեքսիկա 19. Քենիա 20. Հարավային Աֆրիկա 21. Իռլանդիա 22. Պերու 23. Չիլի 24. Հայաստան 25. Թունիս 26. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 27. Բելառուս 28. Արգենտինա 29. Ալբանիա 30. Էկվադոր 31. Սուդան 32. Ավստրիա 33. Նիգերիա 34. Սիրիա 35. Ղրզզստան 36. Եգիպտոս 37. Բելգիա:

No comments: