News.am. 21-1-2011- Իզմիրի մի խումբ մտավորականներ եւ արվեստագետներ բողոքի ակցիա են իրականացրել, որի ընթացքում քննադատել են Թուրքիայի վարչապետին, ով Կարսում տեղադրված հայ-թուրքական բարեկամությանը նվիրված անավարտ արձանը հրեշավոր էր անվանել:
Թուրքական Haberoku-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի գրողների միության Իզմիրի արհմիությունը, կին գրողների միությունը, Լեզվի միության Իզմիրի մասնաճյուղը, Ջումալի-Սեֆերիս Գյոքյուզու գրական-արվեստաբանական մշակույթային միությունը, օպերայի եւ թատրոնի հիմնադրամը, երաժշտության դասավանդողների Իզմիրի ներկայացչությունը, ծաղրանկարիչների միության Իզմիրի ներկայացչությունը եւ մի շարք այլ միությունների ներկայացուցիչներ եւ մտավորականներ խիստ են արձագանքել Թուրքիայի վարչապետի հայտնի հայտարարությանը:
«Վարչապետը, ով Մեհմեդ Աքսոյի արձանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով արվեստագետների եւ արվեստասերների մոտ զայրույթ է առաջացրել, պետք է իր խոսքերը հետ վերցնի: Էրդողանը պետք է արվեստագետներից եւ ժողովրդից ներողություն խնդրի եւ այլեւս նման արվեստագետին նման վիրավորանք չհասցնի: Հակառակ դեպքում, արվեստի եւ խոսքի ազատության դեմ այս անհանգստացնող զարգացումները անպատասխան չեն մնա»,-նշվել է թուրք մտավորականների հայտարարության մեջ:

No comments:
Post a Comment