Tert.am. 27-1-2011- Հայաստանն Իրանին երբեք զենք չի վերավաճառել և չի վաճառել։ Հայաստանի և Իրանի միջև չկա ռազմատեխնիկական համագործակցություն։ Այս մասին Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե «Կարծիքներ են շրջանառվում, օրինակ, WikiLeaks–ի կողմից հրապարակված փաստաթղթերում, թե Հայաստանը զենք է վերավաճառում Իրանին։ Այդ պատճառով այստեղ կարող են լինել որոշակի տարաձայնություններ Արևմուտքի հետ», Սերժ Սարգսյանը հայտարարել է.
«Ես հիմա կպատասխանեմ այդ առասպելական վաճառքների մասին շրջանառվող լուրերին։ Նույնիսկ WikiLeaks–ում նման բաների մասին չէր խոսվում։ Այնտեղ հիշատակվում էր մի դեպք, որն իրականում եղել է. ինչ–որ ձևով Հայաստանից մեկանգամյա օգտագործման նռնականետեր են հայտնվել Իրանում։ Եվ իբր այդ նռնականետերից տուժել են Իրաքում ծառայող զինվորականներ։ Ի դեպ, Իրաքում եղել է նաև հայկական զորակազմ։ Կասեմ, որ Հայաստանը երբեք զենք չի վերավաճառել և չի վաճառել Իրանին։ Մեր երկրների միջև գոյություն չունի ռազմատեխնիկական համագործակցություն։ Նման բաներ երբեք չեն եղել»։
Ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Իրանի կողմից ատոմը խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքը, Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք այս մասին բարձրաձայնում ենք ամենուրեք։ Մենք ինքներս ունենք ատոմակայան։ Դրա իրավունքը, իհարկե, ունի նաև Իրանը։ Բնականաբար, մենք ինքներս շահագրգռված ենք, որ ինչպես մեր, այնպես էլ Իրանի դեպքում բոլոր այդ աշխատանքներն ընթանան ՄԱԳԱՏԷ–ի վերահսկողության ներքո»։

No comments:
Post a Comment